Վլադիկավկազ-Լարս ճանապարհը ժամանակավորապես փակ է
![]() Բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը Ռազմավարական ճանապարհով ժամանակավորապես դադարեցվել է եղանակի վատթարացման պատճառով: Հայտնում է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի վարչությունը: «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները, 2023 թվականի նոյեմբերի 19-ի ժամը 18:20-ից մինչև հատուկ կարգադրություն արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ»,- հայտնում է գերատեսչությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակետ տանող Խաչի լեռնանցքով անցնող ճանապարհահատվածը ձյան և մերկասառույցի պատճառով փակ է բեռնատարների համար: Ռազմավարական ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։ |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
