«Ի՞նչ եք անում Կանաչ ֆոնդի հետ, ձեր արածն ուղիղ սպառնալիք է բնակչության առողջությանն ու կյանքին». Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Հրավիրում եմ բոլորի իւշադրությունը, մանավանդ՝ ԼՐԱՏՎԱԿԱՆՆԵՐԻ… Նայեք խնդրեմ, 2020-ի նոյեմբերին «Կանաչապատման» ՀՈԱԿ-ի նույն թիմի կողմից կատարած երևանյան էտի նկարները և համեմատեք այն վանդալիզմի հետ, որ ՊԵՏԱԿԱՆ մակարդակով իրականացվում է այսօր։ Ծառի սաղարթի 25%-ից ավելիի կորուստը ճակատագրական է բույսի համար, սպասվում է սով, առաջանում են հսկայական վերքեր և բույսի կյանքի տևողության կրճատում։ Այդ գերանները, որ թողնում են ծառի վրա՝ աղետ է բույսի ֆիզիոլոգիայից ելնելով և լինելու է էպիկարմիկ աճ՝ իր հետևանքներով։ Կազմակերպության մասնագիտական թիմին է ուղղված ասելիքս, ի՞նչ եք անում Կանաչ ֆոնդի հետ, ձեր արածն ուղիղ սպառնալիք է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ և ԿՅԱՆՔԻՆ… Բացահայտ ասում եմ՝ ԱՅՍ ԷՏԻՑ ՀԵՏՈ, նույն թեզն է օրակարգ բերվելու՝ ծառերը «Տ-ձև» են, դեֆորմացված ու «ոջլոտ»… Ինձ էլ մի թիրախավորեք, քանզի ես երևույթից եմ խոսում, ղեկավարները գալիս ու գնում են, իսկ իմ մասնագիտական որակումները ՀՀ ԲՈԿ-ի կողմից են ամրագրված ու ամբողջ ԱՊՀ տարածքի մասնագիտական թիմով դաջված ոլորտում։ Ասելիքս էլ միշտ եղել է ՀԱՆՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ԿԱՆԱՉ ՖՈՆԴԻ… Բժշկության ոսկե օրենքն է՝ NOLI NOCERE»: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
