Ադրբեջանը 8 շաբաթից պետք է ներկայացնի իր պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը. Արդարադատության միջազգային դատարան
![]() Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի ներկայացրած պահաջը՝ Ադրբեջանին պարտավորացնելով, ի թիվս այլ միջոցների, չխոչընդոտել Լեռնային Ղարաբաղ էթնիկ հայերի վերադարձը, ապահովել, որպեսզի մարդիկ, ովքեր մնացել են ԼՂ-ում, ցանկության դեպքում լքեն այն, ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնացել են ԼՂ-ում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են, զերծ մնան ուժի գործադրումից կամ ահաբեկումից, ինչը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։ Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է նաև պահպանել հայերի ինքությունն ու մասնավոր սեփականության նկատմամբ իրավունքը հաստատող բոլոր փաստաթղթերը։ Ադրբեջանը 8 շաբաթից պետք է ներկայացնի իր պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը։ Հիշեցնենք՝ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի անունից սեպտեմբերի 28-ին դիմում էր ներկայացրել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու խնդրանքով։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
