«Հրահանգավորված ֆեյքերը ղարաբաղցիներին վախեցնում են, որ հետ չգնան Ղարաբաղ». Զախարովա
![]() ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հեռանկարները։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունները՝ Ղարաբաղ վերադառնալ ցանկացող հայերի իրավունքների, անվտանգության, տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր և ժամանակին ազդակ է։ Կանենք ամեն ինչ՝ հեշտացնելու այս գործընթացը, որը հիմնարար նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով»,- չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։ Նրա խոսքով, ռուսական կողմը բազմաթիվ ֆեյքերի է արձանագրում, որոնք հրահանգավորված են, որ թույլ չտան այս շրջանի, այդ տարածքների բնակիչների հետ վերադարձը: «Ոմանց վախեցնում են ինչ-որ մտացածին սպառնալիքներով, մյուսներին սուտ տեղեկություններ են տալիս, որ իրենց տներից ոչինչ չի մնացել: Դա ճիշտ չէ: Մենք տեսնում ենք այս տեղեկատվական արշավները, որոնք այժմ ակտիվորեն տեղի են ունենում, բայց կարծում եմ, որ պետք է հիմնվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի պաշտոնական հայտարարությունների վրա, որոնք, մասնավորապես, ես մեջբերել եմ, և համապատասխան հայտարարությունների, որոնք ես հիմա անում եմ»,- ասել է Զախարովան։ |

Ավարտվել է Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
158Երեկ, 14:00
«Վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումներ են բացահայտվել». ՊԵԿ (տեսանյութ)
106Երեկ, 11:12
«Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացվել քննչական մարմնին
15616.07.2026, 15:42
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
13416.07.2026, 13:12
Ոստիկանությունը՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին
11016.07.2026, 13:00
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու մեջ
13416.07.2026, 11:00
