ՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել
Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրվեց տեղեկատվական տեխնոլգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։ Որոշման նպատակն էր՝ օգնել ՏՏ ոլորտի ընկերություններին հաղթահարել ֆինանսական խնդիրները, որոնք առաջացել էին դրամի արժևորման ֆոնին արժեզրկված դոլարի արդյունքում։ «Հետքը» գրել է աջակցության չափերի և ընկերությունների մասին։ «Ունենալով այդ ընկերությունների մի մասի ցանկը՝ պարզել ենք, որ դրանցից 14-ը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել են, 4-ը լուծարման գործընթացում է։ Սրանցից շատերը, մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելը, արդեն դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ Ստացվում է՝ ԲՏԱ նախարարությունը ֆինանսապես աջակցել է ընկերությունների, որոնք արդեն իսկ ժամանակավորապես դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ 18 ընկերությունները միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել են 190 մլն դրամ։ Ընկերություններից 8-ը պատկանում է օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների։ Լուծարման գործընթացում գտնվող ընկերությունները ԲՏԱ նախարարության հետ պետական աջակցության պայմանագիր կնքած ընկերություններից չորսն այժմ լուծարման գործընթացում են, դրանցից երեքը պատկանում է օտարերկրյա կազմակերպությունների։ Այսպիսով, պետությունը դրամաշնորհային ծրագրով փորձում էր աջակցել ՏՏ ոլորտի ընկերություններին, որ նրանք կարողանան հաղթահարել ֆինանսական խնդիրները, բայց այս ընկերությունները լուծարման են գնացել դրամաշնորհը ստանալուց կարճ ժամանակ անց: «Օպտիմ Արմենիա» ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել հենց պայմանագրի կնքման օրը՝ ստանալով 46 մլն դրամ: Չորս ընկերությունները («Օպտիմ Արմենիա» ՍՊԸ, «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊԸ, «Կապիտալ հելթքեր» ՍՊԸ, «Հայլըրն» ՓԲԸ) միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել են 103 մլն դրամ։ «Օպտիմ Արմենիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015-ի հունիսի 15-ին։ 99.99% բաժնեմասերը պատկանում են ԱՄՆ-ում գրանցված «Իննովաթիվ սքեդյուլինգ» ընկերությանը, իսկ 0․01%-ը Տիգրան Գրիգորյանին, որը գործունեություն է ծավալում նաև Հնդկաստանում։ Այն առաջարկում է ծրագրային լուծումներ տրանսպորտի և բեռնափոխադրումների ոլորտների համար։ Ընկերության և ԲՏԱ նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 28-ին, ընկերությունը ստացել է 46 մլն դրամ՝ որպես պետական աջակցություն։ Ըստ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել հունիսի 28-ին՝ ԲՏԱ-ի հետ պայմանագիր կնքելու օրը, որը հաստատվել է երկու օր անց՝ հունիսի 30-ին։ Ըստ Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց և պետության հանդեպ պարտավորությունների բացակայությունը հաստատվելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում թույլտվություն է տրվում իրավաբանական անձին՝ լուծարման գործընթաց սկսելու համար։ Արտյոմ Բաղդասարյանը, մինչ «Օպտիմ Արմենիա» ընկերության լուծարման գործընթացը սկսելը, տնօրենն է եղել: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ընկերությունը, մինչ դրամաշնորհային պայմանագիր կնքելը, ԲՏԱ նախարարությանը տեղեկացրել է, որ պատրաստվում է լուծարման գնալ: Չնայած այս հանգամանքին՝ ԲՏԱ նախարարությունը 46 մլն դրամի դրամաշնորհային պայմանագիր է կնքել: «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊ ընկերության և ԲՏԱ նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 26-ին, որի համաձայն՝ «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊԸ-ին փոխանցվել է 21 մլն դրամ։ Պայմանագրի կնքման օրվանից մոտ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 29-ին, ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել։ Ընկերությունը հիմնադրվել է 2019-ի հոկտեմբերին, դրա 100% բաժնեմասերը պատկանում են շվեդական «Մատերիալ էքսչենջ վենչուրս աբ» ընկերությանը։ Ընկերությունը մասնաճյուղեր ունի ևս հինգ երկրում՝ ԱՄՆ, Սերբիա, Հնդկաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա։ Այն զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ։ «Կապիտալ հելթքեր» ՍՊԸ-ն ԲՏԱ-ի հետ պայմանագրի համաձայն, ստացել է 29 մլն դրամ։ Պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 28-ին, լուծարման գործընթաց ընկերությունը սկսել է հոկտեմբերի 19-ին։ Այն հիմնադրվել է 2020-ի մարտի 13-ին, պատկանում է համանուն օտարերկրյա կազմակերպությանը, որը գրանցված է ԱՄՆ-ում։ «Հայլըրն» ՓԲ ընկերությունը որպես դրամաշնորհ՝ նույն որոշման արդյունքում ստացել է 7 մլն դրամ։ Պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 26-ին, իսկ լուծարման գործընթաց ընկերությունը սկսել է սեպտեմբերի 8-ին»,- գրում է լրատվականը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Finnair-ը կչեղարկի 300 չվերթ՝ օդաչուների գործադուլի պատճառով
17319:36Սպանդանոց չկա, բայց Թավշուտի բնակչին տուգանում են, անասունների միսն էլ տանում՝ այրելու
141Երեկ, 22:42Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը. «Ժողովուրդ» (լուսանկար)
19622.11.2024, 09:36«Պարզաբանում՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ»․ Բաբկեն Թունյան
22521.11.2024, 22:06««Օրինական» թալանի հերթը հասավ մասնագիտական ծառայություն մատուցող ԱՁ-ներին»․ Գրիգոր Երիցյան
22721.11.2024, 21:24«Նիկոլի համար հերոս են «Լֆիկ Սամոն», «ՍԱՍ-ի Արտակը», Երեմյանները, Գռզոն, ովքեր մուծվում են՝ իր ընտանիքի «կայֆերի» համար»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
19721.11.2024, 19:42