«Զանգվածային ծառահատում՝ Մերգելյանի պուրակում». Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Հրավիրում եմ լրագրողների ուշադրությունը՝ Մերգելյանի պուրակում իրականացվող զանգվածային ծառահատման գործընթացին։ Իրազեկման թերթիկը պարզ չէ՝ ինչի Լևոն Հովհաննիսյանի անունով է։ Ամռանը՝ բնակիչների հետ քննարկման ժամանակ, խոսքը գնում էր միայն վթարային և չոր ծառերի հեռացման մասին։ Սակայն այսօր պարզվեց, որ մի քանի ծառ է տարածքում մնալու՝ ըստ կազմակերպության գլխավոր դենդրոլոգի։ Փաստացի տասնյակ տարիներ տարածքը մնալու է բաց արևի տակ։ Ախր տարեց ծառերը նորատունկերի նաև ապրելու երաշխիքն են։ Եվս մեկ հարց, սահմանազատված պուրակում ո՞ւմ եք իրազեկում հատման մասին։ Կարծում եմ՝ ժամանակն է որոշման, որ հետայսու քաղաքապետարանի աշխատակազմի Բնապահպանության վարչության էջով, նախապես, առնվազն մեկ ամիս շուտ, իրազեկեք երևանցիներին՝ տեղադրելով բոլոր հատմանը ենթակա ծառերի տոմսերը, մասնագիտական եզրակացություններով ու նկարներով։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին»: ![]() ![]() ![]() ![]() ![]() Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48





