«ՀՕԱԿ-ի ղեկավարությունը մի քանի ամիս համոզում էր, որ պիտի կտրվեն Երևանին բնորոշ ծառատեսակները». Սիլվա Ադամյան
![]() Բնապահպան Սիլվա Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես ներկա եղանք հասարակական լսումների, որտեղ քննարկվում էր Երևանի կանաչ գոտիների ողբալի վիճակը: ՀՕԱԿ-ի ղեկավարությունը մի քանի ամիս է համոզում էր հանրությանը, որ պիտի կտրվեն Երևանին բնորոշ ծառատեսակները, քանի որ դրանք մեծացել են և հիվանդացել: Այս գործընթացը, որը չունի ոչ մի լուրջ հիմնավորում, շարունակվում է: Եվ լսումները միտված էին՝ կանգնացնելու այս ավերչական գործընթացը: Հարգելի երևանցիներ, մեր գործընկերուհիները որոնք լուրջ ներդրում են ունեցել բնապահպանության ոլորտում, հուրախություն մեզ, այսօր ավագանու անդամ են՝ Նարե Արամյան, Քրիստինա Վարդանյան: Մենք միացել ենք Երևանի կանաչապատման խնդիրների կարգավորվան գործընթացին, բայց մեզ համար դժվար կլինի առանց Ձեզ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ Երևանցիներ: Միացեք մեր քաղաքի կանաչ գոտիների պաշտպանությանը, կանաչ պարեկների կազմեք հասարակական խմբեր, ակտիվ եղեք և բոլորս միասին կկարողանանք վերջ տալ ծառերի հանդեպ այս անգրագետ գործընթացին: Մենք միշտ ակտիվ ենք և հասանելի»: Աղբյուրը` Սիլվա Ադամյան |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
15918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
19717.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23216.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25215.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
23807.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25303.11.2026, 21:48
