Սաուդյան Արաբիայի թագաժառանգն առաջին անգամ հանդիպել է Իրանի նախագահին
![]() Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդն առաջին անգամ հանդիպել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին այն բանից հետո, երբ երկրները վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները 2023 թվականի մարտին, հաղորդում է Սաուդյան լրատվականը: Հանդիպումը կայացել է Էր Ռիադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ համատեղ գագաթնաժողովի շրջանակում։ Թագաժառանգի և նախագահի բանակցությունների մանրամասների մասին տեղեկություն չի հաղորդվում։ Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին X սոցիալական ցանցում (գրել է, որ կողմերը «կարևոր բանակցություններ են վարել Պաղեստինում իրավիճակի շուրջ»։ Նա ասել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը նաև «ընդգծել է Իրանի հետ կապերն ամրապնդելու իր մտադրությունը»: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
