Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Բուզանդի փողոցի վերջնամասում երթևեկությունը կդառնա երկկողմանի

414
Կիրակի, 05 նոյեմբերի, 2023 թ., 00:18
Բուզանդի փողոցի վերջնամասում երթևեկությունը կդառնա երկկողմանի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան-Բուզանդ փողոցների խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Բուզանդի փողոցի վերջնամասում, փոփոխությունից հետո, երթևեկությունը կդառնա երկկողմանի: Միաժամանակ՝ նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ: