Տիգրան Ավինյանը տուգանվել է «Գազել» վարելու համար
1055
Չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2023 թ., 14:18
![]() Պարեկային ծառայությունը տուգանել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Այս մասին տեղեկությունը հաստատել են ՆԳՆ Ոստիկանության լրատվության վարչությունից՝ նշելով, որ Ավինյանը տուգանվել է «Գազել» վարելու համար, որի համապատասխան իրավունքը չի ունեցել: Դա եղել էր դեռ մինչև նախընտրական քարոզարշավը, երբ Տիգրան Ավինյանն «ավետել էր» «Երևանի վերջին գազելը» վարելու մասին, ինչից հետո քաղաքում երթուղային գազելներին փոխարինման եկան 18 մետրանոց գերմանական «MAN» ավտոբուսները, գրում է «ՀԺ»-ն: D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 25 000 դրամով, իսկ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար՝ 10 000 ՀՀ դրամով: Այսպիսով՝ Ավինյանը տուգանվել է 35 հազար դրամով: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
