«Ինձ հեռացրել են պաշտպանության նախարարի պաշտոնից կրակ բացելու հրաման տալու համար»․ Արշակ Կարապետյանը սենսացիոն հայտարարություններ է արել
![]() ՀՀ պաշտպանության նախկին նախարար (2021-թ. օգոստոսի 2-2021 թ. նոյեմբերի 15), ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանը տեսաուղերձ է հրապարակել և կոչով դիմել աշխարհի բոլոր երկրների հայերին: «Մեր երկրի և տարածաշրջանի շուրջ տեղի ունեցած վտանգավոր զարգացումների ականատեսը եղանք, Արցախի սարսափելի դժբախտությանը, որը տեղի ունեցավ ՀՀ իշխանության վախկոտության ու դավաճանության արդյունքում։ Նրանք թողեցին արցախցիներին ճակատագրի քմահաճույքին, լուծարեցին Արցախի ՊԲ-ն։ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները Հայաստանի ղեկավարության թուլամորթության և դավաճանության հետևանքն են։ Ինձ հեռացրել են պաշտպանության նախարարի պաշտոնից կրակ բացելու հրաման տալու համար։ Ես հայտարարում եմ, որ, առաջին՝ քաղաքական գործունեություն եմ սկսում։ Երկրորդ նպատակն է ստեղծել քաղաքական շարժում, որի նպատակն է Հայաստանը ներքին և արտաքին թշնամիներից ազատագրելը, որին կարող եք միանալ նաև դուք։ Երրորդ՝ ստեղծել ապահով, անվտանգ համակարգ Հայաստանի պետության պահպանման և զարգացման համար»,- ասել է նա: |

«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
10319:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
13316:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
12516:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
13115:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
14610:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
14809:42
