Արթուր Դավթյանը նվաճել է Հայաստանի 7-րդ օլիմպիական ուղեգիրը
![]() Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականիանդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Դավթյանը Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկած աշխարհի առաջնությունում ՕԽ անվանական ուղեգիր է նվաճել բազմամարտի արդյունքներով: Հայաստանի հավաքականի 5 մարմնամարզիկները՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի առաջնության մեդալակիր Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը, հանդես են եկել նաև առանձին գործիքների որակավորման փուլում. նրանցից 4-ն անցել է եզրափակիչ: Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկի եզրափակչում, Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը՝ օղակների, իսկ Հարություն Մերդինյանը՝ նժույգթափերի վարժության եզրափակչում: Հայաստանի հավաքականի մյուս անդամ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգթափեր վարժությունում զբաղեցրել է 9-րդ տեղը, բայց որպես առաջին պահեստային, հնարավոր է, մասնակցի եզրափակիչ փուլին: Առանձին գործիքների եզրափակիչները նախատեսված են հոկտեմբերի 7-ին և 8-ին, այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը:
|

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
