Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ.

«Դուրս գալ դավաճանի դեմ պայքարի և դավաճանվել». Տիգրան Աթանեսյան

334
Չորեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2023 թ., 03:06
«Դուրս գալ դավաճանի դեմ պայքարի և դավաճանվել». Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե սխալվում եմ, խնդրում եմ շտկեք:
Այս օրերին կալանավորված անձինք ամեն դեպքում իրենց ազատությունը կապում են պայքարի հետ, որը առանց հանրահավաքների լրիվ կզրոյանա: Էլ չեմ խոսում հիմա Արցախի կամ կապիտուլյանտին հեռացնելու մասին: Մի քանի տասնյակ քաղաքացի հայտնվեցին ճաղերի հետևում հենց այս պայքարի ընթացքում և պայքարը փաստացի դադարեցնելը, անգամ ընդմիջում անելը, պարզապես անբարոյականություն է այդ մարդկանց հանդեպ:
Հետո էլ ասում են՝ ինչո՞ւ մարդիկ դուրս չեն գալի փողոց:
Է, հա, դուրս գալ դավաճանի դեմ պայքարի և դավաճանվել քո հետ պայքարի «ելած» կամ այն «առաջնորդող» մարդկանց կողմից, դառնում է անմտություն»։

Աղբյուրը`   Տիգրան Աթանեսյան