Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ.

«ԱՄՆ-ն Հայաստանին հեռվից կոնֆետ է ցույց տալիս, ավելի շուտ՝ կոնֆետի թուղթը». Վահե Դավթյան

207
Կիրակի, 24 սեպտեմբերի, 2023 թ., 22:06
«ԱՄՆ-ն Հայաստանին հեռվից կոնֆետ է ցույց տալիս, ավելի շուտ՝ կոնֆետի թուղթը». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միացյալ Նահանգները Հայաստանին հեռվից կոնֆետ են ցույց տալիս: Ավելի շուտ՝ կոնֆետի թուղթը:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մի խումբ դեմոկրատ և հանրապետական քոնգրեսականների հետ ներկայացրել է «Հայերին Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու մասին» օրինագիծը (https://www.foreign.senate.gov/.../supporting_armenians...):
Օրինագծի համաձայն՝ նախատեսվում է Հայաստանին հատկացնել $10 մլն հումանիտար նպատակներով, $30 մլն ռազմական համագործակցության (համատեղ զորավարժություններ) և $50 մլն (2024-2028 թթ.) գիտատեխնիկական համագործակցության նպատակներով:
Իսկ հիմա ամենահետաքրքիրը:
Օրինագծով նախատեսվում է 2024-2026 թթ. տարեկան Հայաստանին տրամադրել $650 մլն էներգետիկ ոլորտի զարգացման նպատակներով: Հիշեցնեմ, որ դեռևս 2019 թ. ամերիկյան USAID առաքելությունը մշակեց ու կառավարությանը ներկայացրեց մինչև 2036 թ. Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագիրը: Նույն կազմակերպության օժանդակությամբ իրականացվեց նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը, ինչը խիստ ժամանակավրեպ ու մեր էներգետիկ անվտանգության համար լուրջ ռիսկեր պարունակող ծրագիր էր:
Մասնավորապես, օրինագծում խոսվում է հայ-վրացական էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացման ծրագրերի մասին: Եվ ոչ մի խոսք նոր հզորությունների ձևավորման, Հայաստանից արտահանումը խրախուսելու մասին:
Բայց, թերևս, այժմ կարևորը դա չէ:
Փաստացիորեն Միացյալ Նահանգները ցույց են տալիս՝ ինչ գին են պատրաստ վճարել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության, ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու, հակառուսական ու հակաիրանական պլացդարմ դառնալու դիմաց:
Ավելին՝ սա Սյունիքով միջանցքի բացման գինն է՝ հաշվի առնելով, թե ինչ մեծ նշանակություն կարող է ունենալ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» Եվրոպա-Կովկաս-Ասիա էներգատրանսպորտային դիվերսիֆիկացման համար:
Ու մի տեխնիկական դետալ ևս:
Օրինագծում հստակ սահմանված չէ, թե ինչ պայմաններով են տրամադրվելու նշված միջոցները: Չեմ բացառում, որ «օգնությունը» կիրականացվի վարկային ծրագրերի տեսքով: Ինչպես դա արվեց Վրաստանի դեպքում: Կամ ինչպես դա արվում է այսօր Արևմուտքի թիկունքը պահող Ուկրաինայի դեպքում»:

Աղբյուրը`   Վահե Դավթյան