Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 09 դեկտեմբերի, 2023 թ.

«Ադրբեջանի հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել». Դավիթ Բաբայան

209
Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ., 19:12
«Ադրբեջանի հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել». Դավիթ Բաբայան

Ադրբեջանի հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել, Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Այս հարցերը դեռ պետք է լուծվեն, կոնկրետ արդյունքներ դեռ չկան»,- ասել է Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուրբաթ օրը Հայաստանից Լաչինի միջանցքով մարդասիրական ավտոշարասյուն կմեկնի դեպի Արցախ։ «Իրավիճակը շատ ծանր է, մարդիկ սովամահ են լինում, լույս չկա, վառելիք չկա, մենք շատ փախստականներ ունենք»,- ասել է նա։
Ռուսական յոթ խաղաղապահ մեքենաներ, այդ թվում՝ մեծ բեռնատարներ, ուրբաթ օրն անցել են հայկական անցակետով՝ շարժվելով դեպի Լեռնային Ղարաբաղ, դեպքի վայրից հայտնում է Reuters-ի թղթակիցը։