«Reuters»-ն աղավաղել է Պարույր Հովհաննիսյանի միտքն ու շփոթել ԱԳ փոխնախարարներին. ՀՀ ԱԳՆ
![]() ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Reuters» լրատվական գործակալությունն աղավաղել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի միտքը, ինչպես նաև շփոթել ԱԳ փոխնախարարներին: Նշվում է, որ լրագրողն ընդունել է իր սխալը և շտկել հոդվածը։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը «Reuters» լրատվականին տված իր հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, նշել է հետևյալը. «Լեռնային Ղարաբաղի հայերը տեսականորեն կարող էին ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, եթե մենք ապրեինք կատարյալ աշխարհում, սակայն պատմությունը վկայում է, որ դա դժվար է պատկերացնել»,- մասնավորապես նշված է ԱԳՆ հաղորդագրության տեքստում:
|

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
