«Չեմ կարող հաստատել, որ մենք տեղեկացվել ենք»․ Պեսկով
![]() Ադրբեջանի իշխանությունները Մոսկվային չեն զգուշացրել Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն սկսելու ծրագրերի մասին, ինչպես ավելի վաղ հայտնել էին որոշ լրատվամիջոցներ։ Այս մասին երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նաև կոչ է արել Բաքվին և Երևանին՝ հետևել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածություններին։ «Դրա համար միակ առարկայական հիմքը երկու և երեք տարի առաջվա եռակողմ փաստաթղթերն են, որոնք ստորագրվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հետևաբար, մենք բոլորին խրախուսում ենք հետևել այս փաստաթղթերի դրույթներին: Բնականաբար, հաշվի առնելով նոր իրողությունները»,- ասել է Պեսկովը՝ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է նրան, որ Երևանը ճանաչել է Ադրբեջանի տարածքը 1991թ-ի դրությամբ: Կրեմլի պաշտոնյան նաև հավելել է, որ տարածաշրջանում սրման ֆոնին ռուս զինվորականներն աշխատում են «կարգավորման գործընթացը քաղաքական և դիվանագիտական ալիքի վերածելու ուղղությամբ»։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կյանքին սպառնացող վտանգի մասին դեռ տեղեկություն չկա, նրանք աշխատում են կողմերի հետ սերտ կապի մեջ։ |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
