Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.

«Հստակ չէ՝ քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են, թե ոչ». Տիգրան Աբրահամյան

190
Երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2023 թ., 13:48
«Հստակ չէ՝ քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են, թե ոչ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել:
Առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են:
Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում ե՞ն, թե՞ ոչ, բայց հարվածները շարունակվում են»: