Որտե՞ղ են Մարիամ և Աշոտ Փաշինյանները. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններն էին։ ԿԸՀ հաղորդած նախնական տվյալներով՝ որևէ ուժ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չի հաղթահարել 50%-ի շեմը, ըստ այդմ՝ միանձնյա չի կարող քաղաքապետ ունենալ։ «Երրորդ մաս»-ում՝ 8/16 ընտրատեղամասում, Փաշինյանի հետ քվեարկում էր նաև Աննա Հակոբյանը, չնայած որ գրանցված է Կենտրոն վարչական շրջանում ու պիտի քվեարկեր Կենտրոնում՝ 9/18 ընտրական տեղամասում։ Ինչ վերաբերում է վարչապետի երեխաներին, ապա Մարիամի քվեարկելու տեղամասը պաշտոնապես 9/18-ն էր, և, ըստ պաշտոնական տվյալների, վարչապետի հետ պետք է քվեարկեր որդին՝ Աշոտը, որը գրանցված էր 8/16-ում: Հարց է առաջանում՝ որտե՞ղ քվեարկեցին վարչապետի զավակները։ Մարիամ և Աշոտ Փաշինյանները մինչև ուշ գիշեր ՔՊ շտաբում էին: Հավելենք նաև, որ միևնույն ժամանակ Մարիամ Փաշինյանը ինսթագրամյան իր էջի «Սթորի» բաժնում տեղադրել էր լուսանկարներ և վիդեոներ, որտեղից պարզ է դառնում, որ Աշոտն ու Մարիամը կիրակի օրը՝ սեպտեմբերի 17-ին, հանգիստ են անցկացրել Հայաստանի գեղատեսիլ վայրերում»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
