ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատակարարումները կշարունակվեն
![]() Մոսկվան ակնկալում է, որ սեպտեմբերի 18-ին ապրանքների մատակարարումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար հումանիտար մատակարարումները շարունակական կլինեն, Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ՌԴ արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ, երկու ուղղություններով միաժամանակ սննդի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակությունը՝ ելնելով տեղի բնակչության շահերից, հուսով ենք, որ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում աստիճանաբար կբարելավվի և պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու համար»,- ասվում է դիվանագետի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի նաև «ռիթմիկ աշխատանքի» վերսկսման՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրականացման։ «Մենք լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ»,- եզրափակել է դիվանագետը։ |

Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Սև բերդ ամրոցի օտարման գործով
7215:18
«Օնիրա քլաբ»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն (տեսանյութ)
8412:12
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է Արդարադատության նախարարություն
14918.07.2026, 12:42
Ավարտվել է Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
19617.07.2026, 14:00
«Վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումներ են բացահայտվել». ՊԵԿ (տեսանյութ)
14217.07.2026, 11:12
«Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացվել քննչական մարմնին
18716.07.2026, 15:42
