ՄԻՊ-ն ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ
![]() Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ: Խնդիրներից 23-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ ‼ Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 1586 հրապարակում։ Աշխատանքային խմբի կողմից վեր հանված խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, այլ հասցեում հաշվառում ունենալուն, սակայն ընտրության օրն իրենց նախընտրած վայրում ընտրական իրավունքն իրացնելու խնդրին, անձնագիր չունենալու, դրա վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում այլ փաստաթղթով ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, կացության կարգավիճակ ունենալու դեպքում ընտրացուցակներում տվյալների բացակայության պատճառով ընտրական իրավունքն իրացնել չկարողանալուն, տեղամասային ընտրական կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող (անկողնային հիվանդ, ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր ունեցող) անձանց ընտրական իրավունքի իրացմանը, Երևանում 6 ամսից պակաս հաշվառում չունենալու դեպքում ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված լինելուն, քվեարկության կարգին և ընտրատեղամասի մատչելիությանը։ Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքներ են ներկայացվել նաև ընտրատեղամասերի մատչելիության հետ կապված։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում մշտադիտարկում են իրականացրել Երևանի 10-ը ընտրատեղամասերում՝ ուսումնասիրելով դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Արձանագրվել են մի շարք խնդիրներ՝ • տեսողական խնդիրներ ունեցող անձանց տրամադրվել են միայն բրայլյան գրեր, որոնց նրանք չեն տիրապետել, արդյունքում ստիպված են եղել դիմել օգնողներին, Օրվա ընթացքում արձանագրված խնդիրները կամփոփվեն և գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին: |
Վարդենիսի համայնքապետը ոչ մի ընդդիմադիր շարժման, գործադուլի, դասադուլի չի միացել. հայտարարություն
7719:42«Նիկոլ, դու իմ անձնական թշնամին ես». Մամիջանյան
8019:36Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7819:24«Սուրբ Հակոբավանքի տարածքից հանեցի 2 խաչքարի կտոր, մի օր հետ կվերադարձնեմ». Հարութ Սարգսյան (լուսանկար)
11318:24«Մարդիկ չգիտեն ինչ անեն». Դավիթ Ղահրամանյան
11518:12Գյումրիում իրազեկման երթ ու հավաք է տեղի ունեցել (լուսանկար)
11818:06