«Մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում՝ պետհամարանիշերի նկատմամբ». վարչապետ
![]() «Մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում՝ պետհամարանիշերի նկատմամբ, բայց խոսքը նրա մասին է, որ ՀՀ-ում օտարերկրյա պետհամարանիշով ավտոմեքենաներ օգտագործելու ժամկետներ ու կարգեր կան, ու մենք գիտենք, որ այդտեղ խոսքը ոչ թե վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներ ունենալու մասին է, այլ ՀՀ-ի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները չկատարելու: Որևէ պատճառաբանությամբ ՀՀ նկատմամբ հարկային և մաքսային պարտավորությունները չկատարելը մեզ համար անընդունելի է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, պատասխանելով վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թորոսյանը մտահոգություն էր հայտնել ՊԵԿ նախագծի վերաբերյալ, որը, ըստ նրա, փորձ է անում կարգավորել ՀՀ քաղաքացիների ու երկքաղաքացիների՝ վրացական համարանիշերով մեքենաների օգտագործումը ՀՀ տարածքում. «Ճիշտ է՝ նախագիծը միտված է կարգավորելու խնդիրը, բայց իր մեջ պարունակում է լուրջ հիմնախնդիր»,- ասել էր պատգամավորը: Հիշեցնենք՝ գործադիրին հարցեր ուղղելու համար հերթագրվել է 28 պատգամավոր: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
