«Դեպի տուրիստական Դիլիջան և Իջևան` հին «Գազել»-ներով»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում հասարակական տանսպորտից հին «Գազել»-ները հանվել են, իսկ Երևան-Իջևան, Երևան-Դիլիջան և հակառակ ուղղություններով հասարակական տրանսպորտում աշխատում են հին «Գազելներ»։ Երևանից մինչև Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաք հեռավորությունը 136 կիլոմետր է, որը «Գազելները» հաղթահարում են մոտ երկու ժամում։ Հակառակ ուղղությամբ՝ Իջևանից Երևան մեկնելիս հասարական տրանսպորտ «Գազելները» Սևան քաղաքի ավտոգազալցավորման ճնշման կայաններում գազով լիցքավորում են, որի համար մոտ 15 րոպե ժամանակ է ծախսվում։ Դիլիջան քաղաքից Երևան մեկնող միկրոավտոբուսները իրենց ուղերթն ավարտում են քաղաքի հյուսիսային ծայրին՝ ռադիոկայմի մոտ, ինչը Դիլիջանից Երևան մեկնածների համար դժվարություններ է առաջացնում ռադիոկայմից մայրաքաղաքի տարբեր հատվածեր հասնելու համար։ Այս խնդիրներն են պատճառը, որ Երևան-Իջևան, Երևան-Դիլիջան և հակառակ ուղղություններով հասարակական տրանսպորտին զուգահեռ, հասարակական տրանսպորtից առավել ակտիվ աշխատում են տաքսի ծառայությունները և մասնավոր տաքսիները»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
19219.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
16918.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
16416.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22011.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
21811.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19611.11.2026, 19:06
