Վրացական պետհամարանիշերով 300-ից ավելի վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում
![]() Երևանի Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հավաքվել են 300-ից ավելի քաղաքացներ, ովքեր պահանջում են, որպեսզի ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունը լսի և ընդառաջի իրենց պահանջներին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը ասել է. «Ուզում են օրենք ընդունեն, որ վրացական համարանիշներով Հայաստան մուտքի ժամանակ Հայաստանի քաղաքացիները և երկքաղաքացիները պետք է մուծեն մեքենայի մաքսազերծման ամբողջ գումարը, որը կազմում է մեքենայի արժեքի կրկնապատիկը կամ եռապատիկը: Քանի որ օրենքը դեռ քննարկման փուլում է, մենք հավաքվել ենք, որպեսզի կանխենք օրենքի ընդունումը: Քանի որ, Վրաստանից կարող ենք ավելի թարմ մեքենաներ ներմուծել, վճարել տարեկան պետական մուծումները, որը վերջերս է կրկնապատկվել, առաջ եթե մուծվում էր նույն մեքենայի համար 250000 դրամ, ապա հիմա պետք է մուծենք 500000 դրամ, որին մենք ստիպված համաձայնել ենք, բայց չենք կարող համաձայնվել, նույնիսկ ֆիզիկապես պատրաստ չենք այդ նոր ընդունվելիք օրենքին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի մոտակա օրերին ՀՀ Պետական եկամուտների կոմիետի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպի իրենց հետ և իրենք քննարկեն, որ իրենց բերված օրենքի նախագիծը ոչ մի օգուտ չի տա: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
