Ուկրաինան Ռուսաստանին տարածքներ հանձնելու մասին համաձայնագիր չի ստորագրի. ԱԳՆ
![]() Ուկրաինան չի ստորագրի Ռուսաստանի հետ տարածքների հանձնման մասին համաձայնագիր, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան El Mundo-ին տված հարցազրույցում։ «Մենք չենք պատրաստվում ստորագրել այնպիսի համաձայնագիր, ինչպիսին ստորագրել է Ֆինլանդիան»,- ասել է Կուլեբան՝ հավանաբար նկատի ունենալով 1939-1940 թվականների խորհրդային-ֆիննական պատերազմը, որի արդյունքում ԽՍՀՄ-ն ստացավ Ֆինլանդիայի տարածքի 10%-ը։ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Դանիայի և Նիդեռլանդների կողմից հայտարարված՝ F-16 կործանիչների մատակարարումը «կարևոր քայլ» է Ռուսաստանի դեմ հակահարձակման գործում, որը «շարունակվում և առաջընթաց է ապրում»։ Կուլեբան նաև նշել է, որ Ուկրաինան «շատ լավ առաջընթաց է գրանցում» բանակցությունների և խաղաղության պայմանների սահմանման ուղղությամբ՝ միաժամանակ ընդունելով, որ երկխոսություն սկսելը «հեշտ չի լինի»։ |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
