Բանվորի արձանը կվերադառնա Աշխատանքի հրապարակ
![]() Երևան քաղաքի Աշխատանքի հրապարակում կտեղադրվի Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի ինստալացիան և կվերականգնվի դրա պատմական միջավայրը: Գործընթացն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Աշխատանքի հրապարակում՝ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծին: Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մետրոյի Գործարանային կայարանի հարակից հատվածում՝ Աշխատանքի հրապարակի տարածքի բարեկարգումից հետո ըստ առաջարկվող տարբերակի՝ քանդակը պետք է վերականգնվի որպես արվեստի օբյեկտ՝ ինստալյացիա՝ ժամանակակից մոտեցմամբ, որն իրենով կխորհրդանշի վանդալիզմի դեմ պայքարը: Ինստալյացիան կարտացոլի պատմության մի մասը, և ժամանակակից տեխնոլոգիաները պատկերացում կտան՝ ինչպիսին էր արձանը այն ժամանակ և ինչքանով է պահպանվել: Արդյունքում Երևան քաղաքը կունենա մշակութային ժառանգության պահպանություն և նոր բարեկարգված տարածք։ Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Տարածքի օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու է տարածքային կառավարման մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը: ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |

«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
18720.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
15019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
14619.10.2026, 10:48
Անտոնիու Գուտերեշն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (լուսանկար)
23916.10.2026, 23:36
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»
17316.10.2026, 09:06
«Երեխաների վարքն անկառավարելի է, ու որոշ ուսուցիչներ ուղղակի կարող են հունից դուրս գալ»․ Նաիրի Հոխիկյան
19211.10.2026, 09:18
