«Տարածաշրջանում իրավիճակը ճգնաժամային է». Մհեր Գրիգորյան
![]() Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված միջոցառմանը: Իր խոսքում փոխվարչապետը նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ իր ուրույն տեղն ունենալով՝ Ֆրանսիան նշանակալի դեր է ստանձնել հատկապես 20-րդ դարի սկզբին, երբ ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր Ֆրանսիայի բարեկամական հողում ապաստան են գտել և արժանապատիվ կյանքի հնարավորություն ձեռք բերել: «Բարձր ենք գնահատում բարեկամ՝ նախագահ Էմանուել Մակրոնի կարևոր դերակատարությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման գործում: Ցավով պետք է տեղեկացնեմ, որ չնայած տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու մեր ջանքերին՝ իրավիճակն այս պահին ճգնաժամային է»,- նշել է Մհեր Գրիգորյանը: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
