«Տրամադրել «ժամանակակից ռազմական տեխնիկա ցամաքում, օդում և ծովում». G7-ը Ուկրաինայի վերաբերյալ հռչակագիր է ընդունել
![]() G7-ն ընդունել է Ուկրաինային աջակցության համատեղ հռչակագիր. ինչ է դա Ըստ AFP-ի՝ «Մեծ յոթնյակի» երկրները խոստացել են, որ Ուկրաինայի հետ կաշխատեն «անվտանգության կոնկրետ երկկողմ երկարաժամկետ պարտավորությունների և համաձայնագրերի վրա»՝ ստեղծելու համար ուժ, որը կարող է «պաշտպանել Ուկրաինան այժմ և զսպել ռուսական ագրեսիան ապագայում»: G7-ը հայտարարել է, որ պատրաստվում է ուկրաինական զորքերին տրամադրել «ժամանակակից ռազմական տեխնիկա ցամաքում, օդում և ծովում»: «Առաջնահերթությունը կտրվի հակաօդային պաշտպանությանը, հրետանային և հեռահար սպառազինությանը, զրահատեխնիկային և այլ առանցքային հնարավորություններին, ինչպիսիք են մարտական ինքնաթիռները»,- ասվում է հաղորդագրությունում։ «Մեծ յոթնյակի» երկրները խոստացել են արագ ռազմական և ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային «Ռուսաստանի ապագա զինված հարձակման դեպքում», ինչպես նաև «Ռուսաստանիին տնտեսական և այլ ծախսեր պարտադրել», եթե Ռուսաստանի իշխանությունները նոր պատերազմ սկսեն ներկայիս հակամարտության ավարտից հետո։ Հռչակագիրը պարունակում է նաև մի քանի պարտավորություններ, որոնք ստանձնել է Ուկրաինան։ Մասնավորապես, Կիևը պետք է շարունակի իր լայնածավալ բարեփոխումները տարբեր ոլորտներում, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև բարելավի իրավապահ մարմինների, դատարանների, կորպորատիվ և պետական կառավարման աշխատանքը։ Ուկրաինան պետք է շարունակի գնալ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների և խոսքի ազատության հարգման ճանապարհով։ Այդ թվում՝ շարունակել բարեփոխումները բանակի պաշտպանության և արդիականացման ոլորտում և ուժեղացնել քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ։ «Մեծ յոթնյակի» երկրները հայտնում են, որ այսօր կսկսվեն Ուկրաինայի և խմբի բոլոր անդամների միջև երկկողմ բանակցությունները՝ այդ սկզբունքները երկկողմ համաձայնագրերում ամբողջացնելու նպատակով։ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, մեկնաբանելով G7-ի երկրների հայտարարությունը, ասել է, որ երաշխիքների նախագիծը «խոսակցական արտահայտություն է»։ «Այդ երաշխիքների մեջ ոչ մի նոր բան չկա, նրանք վաղուց են Ուկրաինային տրամադրում այդ ծառայությունները՝ զենք, զինամթերք, հետախուզություն։ Զելենսկին փորձում է փրկել իր դեմքը, քանի որ ավելին չի կարողացել հասնել։ Թող Զելենսկին բավարարվի նրանով, ինչ ստանում է»,- ասել է նա։ Ավելի վաղ՝ հուլիսի 12-ին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի համար G7 երաշխիքները «ոտնձգություն են Ռուսաստանի անվտանգությանը», ինչը «հղի է բացասական հետևանքներով»։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
