Պուտինը կմեկնի Չինաստան
![]() Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը Կրեմլը հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինը մոտակա ամիսներին կմեկնի Չինաստան՝ Սի Ցզինպինի հետ բանակցություններ վարելու և «հարաբերությունների լավ դինամիկայից օգտվելու համար»։ Պուտինի՝ Չինաստան ծրագրված այցի մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի՝ հուլիսի 12-ին, իր ամենօրյա ասուլիսում։ «Պուտինի այցը օրակարգում է, ճշգրիտ ժամանակը դեռ որոշված չէ: Այժմ բացարձակապես բարենպաստ ժամանակ է ռուս-չինական երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան պահպանելու համար»,- ասել է նա։ Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Չինաստանի փոխգործակցությունը երբեք ուղղված չի եղել երրորդ երկրների դեմ, այլ՝ հօգուտ ռուս և չին ժողովուրդների, չնայած այն բանին, որ Ռուսաստանը մեկ տարուց ավելի արյունալի պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ։ Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ Պուտինի՝ Չինաստան այցի օրակարգում կլինեն «հասկանալի և բավականին լայն հարցեր»՝ երկկողմ առևտուր, տնտեսական համագործակցություն, գլոբալ և տարածաշրջանային իրավիճակ։ |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
