«2 տարում չեն կարողանում պարզել՝ ո՞վ է 4 մլն դոլարի վնաս տվել». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը՝ կից լուսանկարներով. «2021թ․ հոկտեմբերից ՀՀ քննչական կոմիետում քննվում է Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստև գետի հունն ապօրինի քանդելու, այնտեղ անօրինական մեծ պատ կառուցելու, Իջևանի դենդրոպարկի ջրառն ավերելու գործը, սակայն այդպես էլ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Դենդրոպարկի ջրազրկման հետևանքով այդ բուսաբանական այգում չորացել է 1500 հազվագյուտ և արժեքավոր ծառ ու թափ, 24 հազար տնկի, պատճառված վնասը կազմում է ավելի քան 4 միլիոն ամերիկյան դոլար։ Մի խեղճ գյուղացի կարիքից դրդված՝ անտառում մի ծառ է կտրում, նրան բռնում-դատում եք, Իջևանի բուսաբանական այգին չորացնելու, վնասելու դեպքում ուժերդ չի պատում, որովհետև 4 միլիոն դոլարի վնաս պատճառողը սերտորեն փոխկապակցված է «նախկինների» և «հեղափոխականների» հետ»: ![]() ![]() Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48


