Սեպտեմբերի 1-ից Արցախում կսկսեն «Արցախի պատմություն» առարկայի ուսուցումը
![]() Նոր ուսումնական տարվանից Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կդասավանդվի «Արցախի պատմություն» առարկան: «Առավոտ»-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Արցախի ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի հետ: Հարցին՝ կա՞ մշակված ծրագիր, դասագրքեր: «Դասագիրքը մշակման փուլում է, հաջորդ տարի կլինի, բայց հիմա ունենք ձեռնարկ, ըստ որի, հնարավոր կլինի կազմակերպել առարկայի ուսուցումը: Կազմել ենք ծրագիր, թեմատիկան որոշված է, դեռ քննարկման փուլում է: Հուսով ենք, որ սեպտեմբերի 1-ից 8-9-րդ դասարաններում կսկսենք «Արցախի պատմություն» առարկայի ուսուցումը,- ասել է Արցախի ԿԳՄՍ նախարարը՝ շեշտելով,- կարևորությունն այնքանով է, որ մենք «Հայ ժողովրդի պատմությունից» առանձնացված չենք դիտարկում: Ընդհանուր ժամանակաշրջանում, որը պետք է քննարկվի «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի շրջանակում, խորացված կուսումնասիրենք, թե Արցախի տարածքում ինչ իրադարձություններ են տեղի ունենում: Ժամանակագրական զուգահեռությունը պահելու ենք, որպեսզի աշակերտների համար հեշտ լինի ընկալելը եւ յուրացնելը»: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
