«Պարզ երևում են սխալները, որոնք ծառերի փոխարինման ընթացքում են արվել». Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Անցնում էի Սայաթ-Նովայով ու պարզ երևում են սխալները, որոնք ծառերի փոխարինման ընթացքում են արվել։ Հաջորդիվ՝ ✅ծառերը տնկել պարկակտորով, ինչը չհեռացնելու պարագայում, առնվազն արմատավզիկի շրջանից, բերելու է նրա գերխոնավության արդյունքում նեխմանը և բույսի վնասմանը, ✅արդեն իսկ առկա սոսիների պարագայում, երկրորդ շարքի համար ընտրել նույն ծառի գնդաձևը, մեղմ ասած ճիշտ չէ, քանզի միատարրությունը՝ միջատների գրոհի, տարբեր վարակների պարագայում, բերելու է ամբողջ փողոցում բոյսերի վնասմանը։ Այստեղ մենք հուդայի ծառեր էինք նախատեսել, քանզի Մաշտոցի պողոտայում արդեն ունենք օրինակ սոսու հետ զուգակցված հուդայածառի, ✅անփութության արդյունքում նորատունկերի կողքին մնացել են հատված թեղիների կոճղերը, ինչը խանգարելու է նորատունկերին ու ստիպված արդեն տնկված բույսի պարագայում կոճղերը պետք է հեռացվեն, ✅հյուսիսից ու ստվերից բերված բույսերը բավականին խեղճացած են, տերևները մանր, բունը քարաքոսներով պատված ու չի զգացվում ագրոնոմիական ուղղորդումը, ✅ծառի ու վարդերի արանքում մնացած սիզամարգը խնամքի տեսանկյունից բավական խնդրհարույց է, խուզման, մշակման առումով ու ստանդարտից դուրս։ Պարկակտորի մասով էլ, տեղադրում եմ արբորիստիկայի միջազգային մեծությունների կարծիքները, որ բույսերի հետ աշխատողները սեփական մասնագիտության «այբուբենը» սովորեն ու կանաչ ֆոնդին չվնասեն»: ![]() ![]() ![]() ![]() Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00




