«Զանգեզուրի միջանցքը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ կապված հարց է». Էրդողան
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվից վերադառնալիս ինքնաթիռում խոսել է Թուրքիա-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան գործընթացներից, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքից, և Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցից. գրում է «Էրմենիհաբեր»-ը: «Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի առաջընթացն էապես նպաստելու է Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը։ Տեսնում ենք, որ այդքան տառապանքից հետո մեր տարածաշրջանում բացվում է խաղաղության դուռը։ Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը պատասխանատվությամբ գործեն, որպեսզի չկորսվի այս հնարավորությունը»։ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի ղեկավարն ասել է հետևյալը. «Դա Հայաստանի հետ կապված հարց չէ։ Զանգեզուրի միջանցքն Իրանի հետ կապված հարց է։ Այսինքն երկու երկիր, որոնց ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը մուսուլման է։ Այստեղ թե՛ Ադրբեջանին և թե՛ մեզ տխրեցնում է, որ Իրանն այդպիսի դիրքորոշում ունի։ Իրականում նրանց էլ պետք է տխրեցնի։ Բացի այդ, այստեղ յուրաքանչյուր վագոնի համար գանձվող վճարները և այլն, ցավոք, շատ-շատ բարձր են։ Հուսով եմ, որ այս դժվարությունն էլ ամենակարճ ժամկետում կհաղթահարենք»։ |

«Դատապարտյալների փոխանցման և վարչապետի լիազորությունների հետ կապված՝ գործում են հստակ մեխանիզմներ»․ Հրայր Կամենդատյան
12203:06
«Ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ․ առաջիկայում սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը»․ Արա Պողոսյան
13200:30
«Միջոցներ ենք ձեռնարկել դեպքի հանգամանքները պատշաճ պարզաբանելու համար»․ ԿԸՀ
12700:18
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ համաձայնության է եկել ռուսական դիզվառելիքի ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարման վերաբերյալ
18300:06
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին
117Երեկ, 23:54
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարին
116Երեկ, 23:18
