Երևանի կենդանաբանական այգու Ամուրյան վագրերի ընտանիքում ձագուկ է ծնվել
![]() Երևանի կենդանաբանական այգուց հայտնում են, որ Ամուրյան վագրերի ընտանիքը համալրում է ունեցել «Հունիսի 10 ին ծնվել է այգու «մանկապարտեզի» հերթական անդամը։ Վագրիկը արտաքուստ առողջ է և գտնվում է շուրջօրյա հսկողության տակ, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կընթանա և շուտով կկարողանանք ներկայացնել մեր «աղջնակին» առավել լիարժեք։ Իսկ առայժմ շնորհավորում ենք այգու աշխատակազմին հերթական աշխատանքային հաջողության առթիվ և ցանկանում ենք ընդգծել, որ Ամուրյան վագրերը ընդգրկված են միջազգային կարմիր գրքում որպես անհետացող տեսակ և այս հաջողությունը կարող է պատիվ բերել ցանկացած կենդանաբանական այգու։ Առանձնակի շնորհակալություն ենք ցանկանում հայտնել բարեգործ Առաքելյանների ընտանիքին, որոնք այգուն նվիրաբերել են մեր նորածին փոքրիկի հորը' Ամուրին։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այգու աշխատակազմին և աջակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
