Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն
![]() «Վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով կիրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից»,- այս մասին «Մոսկվա-Բաքու» պարբերականի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը վերահսկողություն իրականացնելո՞ւ է Ադրբեջանի հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ։ «Բանակցությունները տարվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթները հնարավորինս արագ կյանքի կոչելու նպատակով։ Առաջադրանքները շատ պարզ են. նախատեսվում է վերականգնել գոյություն ունեցող և կառուցել նոր տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք կապում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Կապահովվի ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ»,- ասել է նա։ Նա հավելել է, որ ներկայումս տեխնիկական մանրամասների համաձայնեցման շուրջ քննարկումներ են ընթանում։ Հիշեցնենք՝ հունիսի 2-ին Մոսկվայում կայացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ։ |

Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
11716:12
Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
12015:36
Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
14014:30
Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Գերմանիա է ժամանել
163Երեկ, 22:30
Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Սև բերդ ամրոցի օտարման գործով
133Երեկ, 15:18
«Օնիրա քլաբ»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն (տեսանյութ)
111Երեկ, 12:12
