«Փաշինյանը երկրից ճողոպրելու նախադրյալներ է ստեղծում, շուտով ընտանիքի հետ Արևմուտքում կհանգրվանի». Սուրեն Սուրենյանց
![]() Տեղի է ունենում ԼՂ-ի ինտեգրումը Ադրբեջանին, այսինքն՝ Փաշինյանը բանակցություններում սպասարկել է Ալիևի օրակարգը, հիմա ինչո՞ւ է զարմանում, որ Ալիևը ուլտիմատում է ներկայացնում Արցախի քաղաքական ղեկավարությանը: 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Սուրենյանցի կարծիքով, միանգամայն իրական էր, որ Հայաստանի արդյունավետ դիվանագիտության դեպքում Արցախը քաղաքական ինքնավարություն ունենար, ոչ թե դառնար ադրբեջանահպատակ, Ադրբեջանի անբաժանելի մաս, այլ Ադրբեջանի բաղկացուցիչ մաս՝ ինքնորոշման սուբյեկտայնության հատկանիշներով: Քաղաքագետի խոսքով, Արևմուտքն ի սկզբանե պատասխանատվություն չէր ցանկանում ստանձնել, բայց նրա պատկերացումներում Ուկրաինական պատերազմը Ռուսաստանի պարտությամբ է ավարտվել, ֆրանսիական ու ամերիկյան օդուժը շտապում են Հայաստան և կարծում էր, եթե մասնակցի ՌԴ-ին՝ տարածաշրջանից դուրսմղման գլոբալ ծրագրին, Արևմուտքից կստանա անվտանգության երաշխիքներ: «Գիքորի նման՝ «էստի համեցեքի» փոխարեն Փաշինյանը պարտավոր էր կոնստրուկտիվ հարաբերություններ ունենալ Արևմուքի և ՌԴ-ի հետ, բայց նա մեկ դարպասի խաղ է տանում: Առաջիկա շաբաթներում իր վարած քաղաքականության ֆիասկոյի ամբողջ պատասխանատվությունը դրվելու է Արևմուտքի վրա: Մի օր կարթնանանք ու կիմանանք, որ նա ոչ թե երկրի համար է անվտանգային երաշխիքներ բերել, այլ՝ իր ընտանիքի և իր ընտանիքով արևմտյան մայրաքաղաքներից մեկում հանգրվանելու է որպես հայկական դեմոկրատական բաստիոնի բացառիկ ցուցանմուշ: Խորապես վստահ եմ, որ Փաշինյանը մինչև 2025 թվականը չի պաշտոնավարի, նա հաջողությամբ նախադրյալներ է ստեղծում՝ երկրից ճողոպրելու համար»,- եզրափակեց Սուրենյանցը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
