«Առավոտյան 6 զինծառայող է կորել». Վոլոդյա Հովհաննիսյան
![]() «Մայիսի 26-ին ադրբեջանցիների հետախուզական դիվերսիոն խումը ՀՀ ինքնիշխան տարածքից 2 զինծառայողի է գողացել ու տարել: Նրանց նկատմամբ քրգործ է հարուցել՝ տեռորիզմի ու Ադրբեջան թափանցելու հոդվածներով: Ավելին ասեմ, առավոտյան ժամը յոթին ինձ զանգահարել են ու հայտնել, որ մայիսի 29-ին Հանդ գյուղի շրջանից կորել է 6 զինծառայող. ինչպես ՊՆ-ն է սիրում ասել՝ կապը կտրվել է: Բնակիչները տեսել են՝ ադրբեջանական հետախուզական երկու խումբ մեր տարածքից գնում է դեպի Ադրբեջանի տարածք, դրանից անմիջապես հետո 6 զինծառայողները չկան»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը: Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն մայիսի 27-ին հայտնել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Վոլոդյա Հովհաննիսյանի հայտնած՝ 6 զինծառայողների կորելու մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
