«Թթենին կտրողը մեր քաղաքի պատմությունն է վերացնում». Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ո՞ր ծառերն են մեր քաղաքի պատմությունը։ Սկսենք թթենուց, որին անվերջ փնովելով, կտրում ու կտրում են, իսկ մեր դենդրոլոգները նախկինում բոլոր այգիներում են նախատեսել… Հիմա մասնագիտականը՝ ըստ գիտական աշխատանքների, լավագույն ծառատեսակներից է, որ կլանում է փոշին և ծանր մետաղները, արևի ճառագայթները, պտուղները, հիանալի աղբյուր են վիտամինների, հակաօքսիդանտների, ցանկը կարելի է շարունակել երկար… Ամենատարօրինակն այն է, որ ծառի պտուղները տասն օր թափվում են ծառից ու խնդիր ստեղծում, իսկ մնացած 355 օրը ծառայում բոլորիս։ Ամբողջ Իրանն ու միջին Ասիան՝ հաշվի առնելով կլիման թթենիներով էր ողողված։ Մենք չենք պայքարում ծխող ու 365 օր մեր միջավայրը կեղտոտող ծխող ու մնացորդը հատակին ու սիզամարգին նետող քաղաքացիների հետ… Երևանը կեղտոտող ամենալուրջ վնասողին գտան՝ թթենին է, որ ասում է. «Պտուղս կեր, ինձ էլ մի ժպիտ պարգևի»։ Թթենին կտրողը հենց մեր քաղաքի պատմությունն է վերացնում…»: Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48





