«Արայիկ Հարությունյանը նո՞ր է իմացել, որ Արցախը հանձնում են, թե՞ ուզում է ցույց տալ, որ մաքուր է». Տ. Աբրահամյան
![]() «ՀՀ-ում իշխանության գլխին մի մարդ է, ով պատրաստ է հանձնել հայրենիքը։ Իշխանական ներկայացուցիչները պետք է հասկանան, որ գուցե կարճ ժամանակով կարողանան պահել իշխանությունը, բայց պատմությունը չեն կարող սրբագրել: Տարիներ հետո արձանագրվելու է, որ եղել է Նիկոլ Փաշինյան, ով դավաճանել է իր հայրենիքին, և եղել են մարդիկ, որոնք տեր են կանգնել այդ դավաճանությանը և դա խարան է լինելու իրենց սերունդների գլխին»,-այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Խորհրդարանում մի քանիսն ասում են, որ Վազգեն Սարգսյանի գծի կրողներն են, միշտ հղում են անում, բայց երբ նրա ազատագրած հայրենիքը հանձնում են, ծպտուն չեն հանում, փորձում են այլ պատճառաբանություններ բերել, մինչդեռ կոլեկտիվ պատասխանատվությունից բացի կա նաև անհատական պատասխանատվություն», - ավելացրել է պատգամավորը: Անդրադառնալով Արցախից հնչող հայտարարություններին՝ պատգամավորը նշել է, որ Արցախի իշխանություններն այս հարցում մեծ պատասխանատվություն են կրում. «Արայիկ Հարությունյանը ինչո՞վ է տարբերվում Փաշինյանից, նոր է՞ իմացել, որ Արցախը հանձնում են, որ կոչեր է անում, թե ուզում է ցույց տալ, որ իր դեմքը մաքուր է, ամեն բան մարդկանց աչքի առջև է կատարվել և դա բոլորը հասկանում են»: Մանրամասները՝ տեսանյութում |
«Հայաստանի և Թուրքիայի օդային տարածքով կարողանում են թռչել միայն բայրաքթարները և Նիկոլը». Հ. Դանիելյան
515:12«Բնական է, որ պիտի գնար իր տիրոջ առիթին». քաղաքագետ
3014:42«Այս հայտարարությունից 3 տարի անց գնացել է Անկարա». Դ. Մալխասյան
5714:24«Լավ ո՞նց կարելի ա էս աստիճան անինքնասեր *** լինել». Վազգեն Սաղաթելյան
3514:00«Ալիևներին ծիծաղեցնելուց Նիկոլը հարցրե՞լ է մեր գերիներից». Գագիկ Համբարյան
6913:18«Փաշինյանն ունի երկու նպատակ». Գագիկ Մինասյան (տեսանյութ)
7313:00