«Փաշինյանի այդ հայտարարությունը նաև հրավեր է մեր հակառակորդներին, թե եկեք այստեղ»․ Վարդան Հարությունյան
![]() «90-ական թվականներից հետո քայլ առ քայլ գնացել ենք դեպի այս պատերազմը և պարտություն։ Իսկ 2018-ից Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և նրա քայլերի պատճառով մենք գլխապատառ վազել ենք դեպի այդ պատերազմը։ Եվ այդ պարտությունը թելադրում է մեզ իր պահանջները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի հետ միասին։ «Ձգեցինք սահմանագծում-սահմանազատումը, մնացինք ռուսական ծիրում, հրաժարվեցինք արևմտյան աջակցություններից և հասանք այս վիճակին։ Մենք հաշտության փաստաթուղթ պետք է ունեցած լինեինք վերջին երկու-երեք տարիների ընթացքում, որքան հնարավոր է շուտ։ Պետք էր մի նոր փաստաթուղթ, որը կփոխարիներ նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,- ասել է Վ․Հարությունյանը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
