«Հազիվ եմ մահից փրկվել»․ Սաակաշվիլի
![]() Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է արել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ ներկայացրել է իր առողջական վիճակը և նշել, որ հազիվ է փրկվել մահից։ «Ինչպես գիտեք, չնայած անհրաժեշտ բժշկական պրոցեդուրաներին, անցած շաբաթ օրը ես երկու անգամ ուշաթափվել եմ: Այսօր նորից կորցրի գիտակցությունս և հազիվ փրկվեցի մահից. ընկա և գլուխս հարվածեցի երկաթե սեղանին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բուժքույրերին, որոնք անմիջապես օգնություն ցույց տվեցին ինձ»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին։ Հատկանշական է, որ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ կլինիկան հերքում է Միխեիլ Սաակաշվիլիի սենյակում երկաթե սեղանի առկայությունը։ Նշենք, որ 2022 թվականի մայիսի 12-ից Միխեիլ Սաակաշվիլին բուժվում է «Վիվամեդ» կլինիկայում։ Ընտանիքի անդամները, փաստաբաններն ու նրա համախոհները, ինչպես նաև բժիշկները, այդ թվում՝ օտարերկրյա փորձագետները, ասում են, որ Սաակաշվիլիին պետք է անհապաղ տեղափոխել արտերկիր բուժման՝ նրա կյանքը փրկելու համար։ |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
