Ուկրաինան «ռաշիզմը» ճանաչել է՝ որպես Ռուսաստանի պետական գաղափարախոսություն
![]() Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնապես ճանաչեց «ռաշիզմը»՝ որպես Ռուսաստանի պետական գաղափարախոսություն։ Այս բանաձևին կողմ է քվեարկել 281 ժողովրդական պատգամավոր, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Բանաձևի նախագծում թվարկված են «ռաշիզմին բնորոշ նշաններ»՝ «իշխանության և միլիտարիզմի պաշտամունքը, առաջնորդի անձի պաշտամունքը և պետական ինստիտուտների սրբադասումը, Ռուսաստանի և ռուսների ինքնամեծարումը այլ ժողովուրդների գոյության բռնի ճնշման և (կամ) ժխտման միջոցով»։ Գերագույն Ռադան նախատեսում է դիմել Գլխավոր դատախազություն, արդարադատության նախարարություն և Ուկրաինայի այլ գերատեսչություններ՝ «անհապաղ» միջոցներ ձեռնարկելու՝ «Ուկրաինայի տարածքում ռաշիզմի գաղափարախոսության և քաղաքականության դրսևորումներին արձագանքելու համար»։ Նաև Ուկրաինայի խորհրդարանը մտադիր է դիմել միջազգային հանրությանը Ռուսաստանում քաղաքական ռեժիմը «ռաշիզմ» հայտարարելու առաջարկով։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
