ՌԴ ԱԳՆ-ը՝ Լաչինի միջանցքում անցակետի տեղակայման մասին
![]() ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունն անընդունելի է համարում Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի փոփոխության ցանկացած միակողմանի քայլ, որը չի բխում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից. «Կոչ ենք անում կողմերին վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն և մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը։ Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին՝ ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ տեղում՝ խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ... Մենք նաև զգուշացնում ենք արևմտյան խաղացողներին՝ զերծ մնալ իրավիճակը սրելու փորձերից»,- մասնավորապես նշված է տեքստում: Նախօրեին հայտնել էինք, որ ադրբեջանական ուժերը անցակետ են տեղադրել Հայաստան-Արցախ սահմանին գտնվող Հակարի կամրջի վրա։ Աղբյուրը` ՌԴ ԱԳՆ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
