Սուդանում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի
![]() Սուդանում զինված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի, ևս 365-ը վիրավոր է, այս մասին հայտնում է Reuters-ը: Ապրիլի 15-ին Սուդանի մայրաքաղաք Խարտումում կրակոցներ և պայթյուններ էին հնչել՝ բանակի և արագ աջակցության ուժերի պարագլուխների միջև մի քանի օր տևած դիմակայությունից հետո։ Բախումներն ու փոխհրաձգությունը շարունակվել է նաև այսօր: Բանակը ենթակա է ռազմական կառավարությանը (Ինքնիշխան խորհրդին), որը գլխավորում է գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանը, իսկ Արագ աջակցության ուժերը՝ փոխնախագահ գեներալ Մուհամեդ Համդան Դագալոյին։ Որպես քաղաքացիական կառավարման առաջարկվող անցում՝ արագ աջակցության ուժերը պետք է ինտեգրվեն զինված ուժերին, սակայն գեներալները չեն կարողանում համաձայնության գալ, թե երբ դա պետք է տեղի ունենա, և այս վեճը վերաճել է զինված պայքարի: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
