Կենդանաբանները դեմ են այգու տեղափոխմանը
![]() «Ունենք ծրագիր՝ Կենդանաբանական այգին տեղափոխելու, նոր ֆորմատով կենդանիներին ավելի լավ պայմաններում պահելու համար»,- Երևանի ավագանու ապրիլի 4-ի արտահերթ նիստի ընթացքում ասել էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ Կենդանաբանական այգու ներկայիս պայմանները դա թույլ չեն տալիս: Փոխքաղաքապետի հետ, սակայն, համաձայն չեն կենդանաբանները, այգու նախկին աշխատակիցները: «Բնական լանդշաֆտը, որ հիմա ունի մեր Կենդանաբանական այգին, շատ կարևոր է մեր տարածաշրջանի կենդանատեսակների համար: Իսկ «Երևան պարկ»-ի հատվածը, եթե չեմ սխալվում, հարթ տարածք է, բնական ժայռերը պետք է փոխարինեն արհեստական ժայռերով, որոնք անշուք են ու շատ ծախսատար: Արհեստական ժայռերն ամեն տարի թարմացման կարիք են ունենում: Պետք է նաև նոր ծառեր տնկեն, դրանք տարիներով մեծանան: Այն գումարը, որ պետք է ծախսեն՝ կենդանաբանական այգի ստեղծելով, դրա կեսով կարող են ներկայիս Կենդանաբանական այգին շատ սիրուն սարքել»,- 168-ի հետ զրույցում ասել է կենդանաբան, Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից Մանուկ Մանուկյանը: Մեծ գումարներ ծախսելուն ու նոր Կենդանաբանական այգի կառուցելուն դեմ է նաև այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը: «Այգին, հիմնադրման պահից, տարբեր ծառեր է ունեցել, միշտ եղել են կանաչապատման մասնագետներ, ովքեր այդ հարցով զբաղվել են: Մոտ 15 տարի առաջ ունեինք այգեպաններ, որոնք նաև բանջարեղեն էին ցանում կենդանիների համար: Ամեն հնարավորություն ստեղծված էր: Այդ տարածքի վրա երկար տարիներ է՝ «աչք կար»,- նշել է Անուշ Ռաֆայելյանը: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
