Արհեստական բանականությունը կարող է փոխարինել հարյուր միլիոնավոր աշխատողների ամբողջ աշխարհում
![]() CNBC News-ը հայտնում է, որ խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի վերլուծաբանները կարծում են, որ արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաներ օգտագործող ապրանքները կարող են շուրջ 300 միլիոն աշխատակցի գործազուրկ դարձնել ամբողջ աշխարհում։ Միևնույն ժամանակ, արհեստական բանականությունը զգալիորեն կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը, ինչի արդյունքում համաշխարհային ՀՆԱ-ն կարող է ավելանալ 7%: Այն կկարողանա կատարել վարչական անձնակազմի աշխատանքի 46%-ը, իրավաբանների առաջադրանքների 44%-ը և փոխարինել ինժեներների ու ճարտարապետների 37%-ին։ Բացի այդ, արհեստական բանականության տեխնոլոգիաների օգնությամբ հնարավոր է ավտոմատացնել սոցիոլոգների, ֆինանսիստների ու գործարարների կատարած աշխատանքի մեկ երրորդը։ Բոլոր փոփոխություններից ամենաքիչը կազդեն ֆիզիկական աշխատանքի վրա: Շինարարության, մաքրման, բնական ռեսուրսների արդյունահանման և վերանորոգման աշխատանքներում արհեստական բանականությունը չի փոխարինի մարդկանց։ Ընդհանուր առմամբ, ըստ վերլուծաբանների, ամբողջ աշխատանքի մոտ մեկ քառորդը կարող է ավտոմատացվել ԱՄՆ-ում, մի փոքր ավելի քիչ՝ Եվրոպայում՝ 24%։ Ամենից շատ, նրանց կարծիքով, փոփոխությունները կազդեն Հոնկոնգի, Ճապոնիայի, Շվեդիայի և Իսրայելի վրա։ |

Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
88616.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
42915.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
49815.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
46208.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
45108.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
22606.11.2026, 00:36
