Արագածոտնի մարզպետի կինը պաշտոն կստանա. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կինն առաջիկայում կնշանակվի Աշտարակի քաղաքային մշակույթի տան տնօրեն։ Հատուկ մարզպետի կնոջ համար որոշել են վերակազմակերպել կառույցը, ավելի խոշորացնել՝ ներառելով Աշտարակ համայնքին միավորված բոլոր համայնքների մշակույթի տները։ Կառույցը գրեթե ձևավորված է։ Եկող շաբաթ պաշտոնանկ կանեն Աշտարակի մշակույթի տան ներկայիս տնօրեն Արմինե Հեպոյանին ու կնշանակեն նոր տնօրենին՝ Մարինա Մկրտչյանին, ով ներկայում Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի փոխտնօրենն է: Դեռևս տնօրեն Արմինե Հեպոյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց, որ ուրբաթ օրը կամ երկուշաբթի նոր ձևավորված կառույցի տնօրեն է նշանակվելու։ Թե ով՝ ասաց, որ տեղյակ չէ․ «Ըստ էության, խոշորացվելու է, համայնքների տնօրեններն այդուհետ կլինեն վարչական պատասխանատուներ»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
