Հեղափոխությունից հետո Պապիկյանը երկու տուն է գնել
![]() Հեղափոխությունից հետո Պապիկյանը երկու տուն է գնել: Այս մասին գրում է «Yerevan Today»-ը: Կայքը գրում է. «Անպայման հայտարարագիր կներկայացնեմ, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչպես եմ ձեռք բերել բնակարանը»,- լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով իր թանկարժեք բնակարանի վերաբերյալ մամուլի հրապարակումներին: Նա վստահեցնում է, որ որևէ զարմանալի բան չկա ոչ գործարքում, ոչ էլ իր բնակարան ձեռք բերելու մեջ: Նշենք, որ Hetq.am կայքը հետաքննական հոդված էր հրապարակել, որ Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք բերել, որի շուկայական գինն այժմ 412.000 ԱՄՆ դոլար է, իսկ 6 ամիս առաջ՝ գործարքի ժամանակ, այն ձեռք է բերել 168 000 ԱՄՆ դոլարով: Սուրեն Պապիկյանը, սակայն, առաջին բնակարանը չէ, որ ձեռք է բերել հեղափոխությունից հետո և արդեն պաշտոնավարման շրջանում։ Մինչ Պապիկյանի՝ նոր հայտարարագիր ներկայացնելը, հիշենք, թե նա ինչ է պաշտոնապես հայտարարագրել մինչ այս: Այսպես, Սուրեն Պապիկյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը ստանձնելու դրությամբ ունեցել է 1 300 000 դրամ և 1400 ԱՄՆ դոլար: Նա հայտարարագրել է նաև NISSAN TEANA մակնիշի ավտոմքենա, անշարժ գույք չի հայտարարագրել: 2019 թվականի հայտարարագրում արդեն տեսնում ենք, որ Սուրեն Պապիկյանին պատկանում է միանգամից երեք հողամաս Լոռիում, որոնք սակայն նշված է, որ ձեռք է բերել 2003 թվականին: Բացի այդ, Սուրեն Պապիկյանը 2019 թվականին Երևանի Արաբկիր թաղամասում (ըստ մամուլի հրապարակումների՝ Երազ թաղամասում) ձեռք է բերում 26,762,300 դրամ արժողությամբ բնակարան: Այդ տարում Պապիկյանը նաև երկու բանկից վարկեր է վերցնում՝ համապատասխանաբար 18,733,610 և 1,850,000 դրամ: 2020 թվականին Սուրեն Պապիկյանը ևս երկու վարկ է վերցնում ընդհանուր մոտ 20 միլիոն դրամ արժողությամբ: 2021-ին ըստ պաշտոնական հայտարարագրի՝ բանկերին ունեցած Պապիկյանի ընդհանուր վարկային պարտավորությունները կազմում են 23 միլիոն դրամ, այսինքն գրեթե կեսը մեկ տարվա ընթացքում Պապիկյանը վճարում է: Դե իսկ, 2022-ին Սուրեն Պապիկյանը ձեռք է բերում արդեն երկրորդ բնակարանը նորակառույց շենքում, գործարքի գինը կազմել է 69 միլիոն դրամ: Մոտ հինգ տարվա մեջ Սուրեն Պապիկյանը ձեռք է բերում երկրորդ բնակարանը նորակառույց շենքերում: Կրկին պաշտոնական հայտարարագրով՝ Պապիկյանի 2021-ի եկամուտները կազմել են 23 միլիոն դրամ»: Առավել մանրամասնˋ սկզբնաղբյուրում: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
