Միրզոյանը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և ԼՂ
![]() Փետրվարի 27-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև հաստատված համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը և Ֆիլիպո Գրանդին անդրադարձել են 2020թ. 44-օրյա պատերազմի և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով դրանց հասցեագրման հրատապությունը: Այս համատեքստում քննարկվել են նշյալ իրադարձությունների ընթացքում տեղահանված անձանց աջակցության հարցեր: Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար բարդ իրավիճակը հանգուցալուծելու անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների, այդ թվում՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի անխոչընդոտ հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
