ԱԺ-ին պատկանող մեքենաների վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 13.5 մլն դրամ. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Ազգային ժողովին պատկանող 12 մեքենաները կվերանորոգվեն, որի համար պետբյուջեից հատկացվել է 13.5 մլն դրամ։ Մասնավորապես վերանորոգման կարիք ունեն ԱԺ-ին պատկանող «Տոյոտա land cruiser 200 4.6 GAS», «Տոյոտա Պռադո», «Yoyota hiace», 3 տարբեր թվերի արտադրության «Toyota Camry», «Nissan Centra», «Nissan Urvan», 2 հատ «Nissan X Trail»՝ 2008, 7՝ 2015 թվականների արտադրության, «Renalut Dokker» մակնիշի ավտոմեքենաներն ու մեկ հատ էլ 2007 թվականի արտադրության «Gazel»: ԱԺ մեքենաների վերանորոգումն իրականացնելու է «Գարանտսերվիս» ՍՊԸ-ն, որը նաև Ոստիկանության և ՊՆ մատակարարներից է։ Այս ՍՊԸ-ն ժամանակին Հակոբյան եղբայրների համատեղ սեփականությունն էր․ Վերսանդիկ Հակոբյանի մահից հետո անցել է եղբոր՝ Հրայր Հակոբյանի տնօրինությանը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
